ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՆ ՆՇՈՒՄ Է ԻՐ 60-ԱՄՅԱԿԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան (ԳԱԱ) այսօր նշում է իր 60-ամյակը: Ինչպես հոբելյանական միջոցառմանը նշել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի գիտական կենտրոնը, իսկ Գիտությունների ազգային ակադեմիան` նրա հիմքը: «Այսօր եւս գիտությունը հանդիսանում է այն կարեւոր գործոնը, որը կօգնի Հայաստանին դառնալ ժամանակակից պետություն»,- նշել է նախագահը` խոստանալով աջակցել ակադեմիայի հետագա զարգացմանը: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Տաջիկստանի գիտությունների ակադեմիաների նախագահները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
---