ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԿՆԿԱԼՈՒՄ Է, ՈՐ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԼՈՒԾՎԵՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Հայ-իրանական հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների շահերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, հայտարարել է Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին` Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ նախորդ օրը կայացած հանդիպման ընթացքում: Մ. Խաթամին նշել է, որ տարածաշրջանի կայունությունը եւ խաղաղությունը խիստ կարեւոր են բոլոր պետությունների համար: Միեւնույն ժամանակ, Մ.Հաթամին հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները կլուծվեն բարի կամքի եւ փոխըմբռնման հիման վրա: «Թեհրանը եւ Երեւանը հանդես են գալիս տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ուժի առկայության դեմ, քանի որ դա ապակայունացնում է տարածաշրջանի իրավիճակը»,- ավելացրել է Իրանի նախագահը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---