Եվրոպայում ռեկորդային ցրտի զոհերի թիվը հասել է 163 3 փետրվարի 2012 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում ռեկորդային ցրտի զոհերի թիվը հասել է 163, հայտնում է Agence France-Presse-ը: Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում ամբողջ գյուղեր են հոսանքազրկվել, առատ ձյան պատճառով խաթարվել է երկաթուղային և օդային հաղորդակցությունը: Ռեկորդային ցածր ջերմաստիճան է գրանցվում Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Ուկրաինայում, Բոսնիայում ու Հերցոգովինայում: Միայն Ուկրաինայում սառնամանիքից արդեն 63 մարդ է մահացել, իսկ Լեհաստանում՝ 9, ևս 2 մարդ մահացել է Գերմանիայում: Մահացածների մեծ մասը անտուն մարդիկ են: Ըստ կանխատեսումների, ջերմաստիճանը կարող է մի փոքր բարձրանալ առաջիկա հանգստյան օրերին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |