ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը եւ Հայաստանի ԱԳՆ քաղաքական պլանավորման դեպարտամենտի տնօրեն Աշոտ Ոսկանյանը Մոսկվայում խորհրդակցություններ են անցկացրել արտաքին քաղաքական պլանավորման հարցերի շուրջ: Ինչպես այսօր «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունում, կողմերը քննարկել են միջազգային հարցեր եւ տարածաշրջանային խնդիրներ` ներառյալ իրադրությունը Հարավային Կովկասում: «Զրուցակիցներն արձանագրել են ՄԱԿ-ի կենտրոնական դերի եւ միջազգային իրավունքի ամրապնդմամբ անվտանգ, արդար եւ ժողովրդավարական աշխարհակարգի ձեւավորման հարցում երկու երկրների մոտեցումների նմանությունը», - հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում: Ալեքսեյ Մեշկովը եւ Աշոտ Ոսկանյանը հատկանշել են փոխադարձ շահագրգռվածությունը Ռուսաստանի եւ Հայաստանի ԱԳՆ վերլուծական ստորաբաժանումների միջեւ շփումների ընդլայնման մեջ, «ինչը լիովին համապատասխանում է միջազգային ասպարեզում երկու երկների փոխգործակցության ներկա բարձր մակարդակին»:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---