ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ 9 հոկտեմբերի 2003 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանը եւ Եվգենի Մարչուկը Կիեւում ստորագրել են 2004 թվականի ռազմական համագործակցության ծրագիր: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալության հաղորդագրության համաձայն, փաստաթուղթը ենթադրում է պարբերական խորհրդակցությունների անցկացում, տարածաշրջանային անվտանգության շուրջ երկխոսության շարունակում եւ ռազմական պատվիրակությունների փոխադարձ այցելություններ: Փաստաթղթի ստորագրումից հետո կայացած մամլո ասուլիսում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նշել են նյութատեխնիկական մատակարարման եւ խաղաղարար գործողություններին մասնակցելու համար ռազմական ստորաբաժանումների նախապատրաստման ոլորտում համագործակցելու Հայաստանի եւ Ուկրաինայի ձգտումը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |