ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՊԱՐՏԱԴՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԻՐ ԼՈՒԾՈՒՄԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌԴ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ 9 հոկտեմբերի 2003 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը մտադիր չէ պարտադրել ղարաբաղյան հիմնախնդրի իր լուծումը եւ ճնշում գործադրել հակամարտության կողմերի վրա, այլ հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ իրենք հանգեն փոխընդունելի լուծման: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` Ադրբեջան կատարած իր այցի ավարտին Բաքվում լրագրողներին է հայտարարել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Նրա խոսքերով, Մոսկվան չափազանց շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ, եւ այդ առնչությամբ հանդես է գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման: «Ռուսաստանը պատրաստ է ամեն ջանք գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար` ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում», - նշել է ՌԴ ԱԽ քարտուղարը: Նրա կարծիքով, ղարաբաղյան հակամարտության շուրջ ձգձգվող «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» դրությունը վնասում է տարածաշրջանի երկրների հետ Մոսկվայի հարաբերությունների լիարժեք զարգացմանը: «Այդ հակամարտության պատճառով մենք այսօր, դժբախտաբար, չենք կարող իրապես համագործակցել «Կովկասյան քառյակի» ձեւաչափում (Ռուսաստան, Վրաստան, Հայաստան եւ Ադրբեջան)», ասել է նա:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |