ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն ընտրվել է Համաշխարհային հայկական կազմակերպության ղեկավար: Ընտրվել է նաեւ 111 հոգուց բաղկացած կազմակերպության գլխավոր խորհուրդը:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում իր աշխատանքն ավարտած Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարին մասնակցել են ավելի քան 300 պատվիրակներ աշխարհի 52 երկրներից:
 Ուշագրավ
---