Լիբիայում խոշտանգումներից մահացել է այդ երկրի նախկին դեսպանը Ֆրանսիայում![]() 3 փետրվարի 2012 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Լիբիայում խոշտանգումներից մահացել է Ֆրանսիայում այդ երկրի նախկին դեսպան Օմար Բերբեշը , հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ նախնական տվյալների, դիվանագետի մարմինը պատված է բազմաթիվ վերքերով, ողերը կոտրված են: Օմար Բերբեշը ձերբակալվեց Տրիպոլիում Զինտանի աշխարհազորայինների կողմից հունվարի 19-ին, իսկ արդեն հաջորդ օրը նրա մարմինը տեղափոխվեց հիվանդանոց: Հենց Զինտանում քաղաքացիական պատերազմի ավարտին Լիբիայում ձերբակալվեց Մուամար Քադդաֆիի ամենաազդեցիկ որդին՝ Սեյֆ ալ Իսլամը: Լիբիայի իշխանությունները հրաժարվեցին նրան հանձնել Հաագայի դատարանին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |