Մեկ ամսում ԱՄՆ-ում 200 հազար աշխատատեղ է բացվել

PanARMENIAN.Net - Ըստ ԱՄՆ-ում հրապարակված պաշտոնական տվյալների, հունվարին երկրում ստեղծվել է 243 000 նոր աշխատատեղ, ինչը լավագույն ցուցանիշն է վերջին 9 ամիսների համար, հայտնում է BBC-ն:

Զբաղվածության մակարդակը ավելի բարձր է, քան ակնկալվում էր: Վերլուծաբանները կանխատեսում էին, որ հունվարին այդ ցուցանիշը կկազմի մոտ 150 000:

Գործազրկության մակարդակը նվազել է մինչև 8,3 տոկոս՝ սա նվազագույն ցուցանիշն է վերջին 3 տարում: Դեկտեմբերին գործազրկությունը կազմեց 8,5 տոկոս: Դոու-Ջոնսի ինդեքսը սակարկությունների բացմանը բարձրացել է գրեթե 1 տոկոսով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---