Սիրիան հերքել է տեղեկությունները Հոմսի գնդակոծման մասին![]() 4 փետրվարի 2012 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի իշխանությունները հերքել են Հոմսում ռազմական գոծողություն իրականացնելու վերաբերյալ տեղեկությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Որոշ արբանյակային հեռուստաալիքների հաղորդած տեղեկությունն այն մասին, թե բանակը գնդակոծել է Հոմսի շրջանները, տարածվել է զինյալ խմբավորումների կողմից՝ նպատակ ունենալով ավելացնել լարվածությունն ու օգտագործել դա ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի հարցի քննարկման ժամանակ»,-ասվում է իշխանությունների պաշտոնական հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնել է Al Arabia հեռուստաալիքը, վերջին տվյալներով, զինվորականների գրոհի արդյունքում Սիրիայում 287 մարդ է զոհվել: Ըստ «Ռոյթերս» գործակալության, Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդները նաև բողոքի ակցիաներ են կազմակերպել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում Սիրիայի դեսպանատների մոտ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |