Մեյվեզեր-Կոտտո մենամարտում կարող է խաղարկվել WBC ադամանդակուռ գոտին

Մեյվեզեր-Կոտտո մենամարտում կարող է խաղարկվել WBC ադամանդակուռ գոտին

PanARMENIAN.Net - Երկրորդ կիսամիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերի (42-0-0, 26 КО) ու փոքր միջին քաշում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Միգել Կոտտոյի (37-2-0, 30 КО) մենամարտում կարող է խաղարկվել WBC ադամանդակուռ գոտին՝ փոքր միջին քաշում:

Այդ մասին հայտարարել է Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) նախագահ Խոսե Սուլեյմանը: Բանակցություններ են ընթանում Golden Boy Promotions ընկերության հետ:

Մենամարտը տեղի կունենա մայիսի 5-ին Լաս Վեգասի MGM Grand արենայում, հայտնում է championat.com-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---