Էրդողան. Թուրքիան չի ենթարկվի ճնշմանը և կշարունակի անկախ քաղաքականություն վարել![]() 4 փետրվարի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ հենց գումար և ընտրազանգված ստանալով է առաջնորդվել Նիկոլյա Սարկոզին, երբ առաջարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: «Թուրքիան չի ենթարկվի ճնշմանը և կշարունակի անկախ քաղաքականություն վարել»,- հայտնել է վարչապետը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին` Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագծի ուժի մեջ մտնելը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ այն դիտարկվում է երկրի Սահմանադրական խորհրդի կողմից: Եթե Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին պահանջի, Սահմանադրական խորհուրդը ստիպված կլինի որոշում ընդունել 8 օրվա ընթացքում: Սարկոզին իր դժգոհությունն է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը չեղյալ հայտարարելու համար որոշ ֆրանսիական սենատորների` Սահմանադրական խորհուրդ դիմելու որոշման կապակցությամբ: Ֆրանսիայի նախագահը նախազգուշացրել է, որ եթե օրինագիծը չեղյալ հայտարարվի, դրանից հետո դիմում կներկայացվի Հոլոքոստի ժխտման քրեականացման դեմ: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում: Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |