Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի վերաբերյալ «մարոկկյան» բանաձևի նախագիծը![]() 4 փետրվարի 2012 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Յան Ցզեչին շաբաթ օրը հեռախոսով քննարկել են Սիրիայի վերաբերյալ «մարոկկյան» բանաձևի նախագիծը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը: Հիմնական ուշադրությունը կհատկացվի Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի` մի խումբ արևմտյան և արաբական պետությունների կողմից ներմուծված բանաձևի նախագծի քննարկմանը: Զրուցակիցները բարձր են գնահատել ՄԱԿ ԱԽ-ում ռուս-չինական փոխգործակցության մակարդակը և արտահայտվել սիրիայում բռնության անհապաղ դադարեցման ու ներքաղաքական երկխոսության մեկնարկի օգտին: Նախարարները պայմանավորվել են շարունակել ՄԱԿ ԱԽ-ում սիրիական հարցի վերաբերյալ լայն համակարգումն ու խորհրդատվությունները, որպեսզի Անվտանգության Խորհրդի բանաձևի հավասարակշռված բանաձև մշակեն, որը ճանապարհ կբացեր սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման համար, նշել են ՌԴ ԱԳՆ-ում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |