Մեծ Բրիտանիան ատոմային սուզանավ է ուղորդել Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիներ![]() 4 փետրվարի 2012 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան ատոմային սուզանավ է ուղորդում Ֆոլքլենդյանի (Մալվինյան) կղզիներ Լոնդոնի և Բուենոս Այրեսի միջև լարվածության ուժեղացման պայմաններում: «Թրաֆալգար» սուզանավը «կոչված է պաշտպանել» կղզիները, որոնք երկու երկրների միջև տարածքային վեճի օբյեկտ են: Ենթադրվում է, որ Հարավային Ատլանտիկա է ուղորդվելու Tireless կամ Turbulent սուզանավը: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կամերոնն անձամբ հաստատել է բրիտանական սուզանավի առաքելությունը սկսելու մասին պլանները: Սուզանավը պետք է Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիների շրջան մտնի ապրիլին, երբ կլրանա դրանց պատկանելության պատճառով բրիտանաարգենտինական հակամարտության 30 տարին: Հինգշաբթի օրը Ֆոլքլենդյան (Մալվինյան) կղզիներ է ժամանել Մեծ Բրիտանիայի թագուհու թոռը՝ արքայազն Ուիլյամը, ով մեկուկես ամսվա ընթացքում գտնվելու է բանակի հրամանատարությունում որպես ռազմական-փրկարարական ուղղաթիռի օդաչու: Արգենտինայի ԱԳՆ-ն արձագանքել է դրան՝ անվանելով բրիտանական արքայազնին «կոնկիստադոր», հաղորդում է newsru.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |