Բուշերի ԱԷԿ-ից ոչ հեռու տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ![]() 5 փետրվարի 2012 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Պարսից ծոցի իրանական ափի մոտ` Բուշեր քաղաքից հարավ-արևելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է «Ինտերֆաքսը»: ԱՄՆ աշխարհագրական ծառայության տեղեկատվության համաձայն, զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան: Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, երկրաշարժի արդյունքում վնասվածքներ են ստացել մոտ հարյուր մարդ: 17 տուժածներ հիվանդանոց են տեղափոխվել, մյուսները թեթև վնասվածքներ են ստացել և հրաժարվել բուժօգնությունից: Երկրաշարժի արդյունքում կոտրվել են Նիշապուրի պատուհանները և վնասվել հաղորդակցական կառույցները, մերձական գյուղերի բնակելի տները: Բուշերից ոչ հեռու կառուցված է ԱԷԿ, որի մեկնարկը տրվել է 2011թ սեպտեմբերի 12-ին: Նոյեմբերին ԱԷԿ-ը 75 տոկոս հզորությամբ է աշխատել: «Ֆադջեր» դեկադայի ընթացքում ծրագրվում էր ԱԷԿ-ը հասցնել 100 տոկոսանոց հզորության: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |