Թեհրանը կհարվածի ցանկացած երկրի, որի տարածքը կօգտագործվի Իրանին հարվածելու համար![]() 5 փետրվարի 2012 - 17:49 AMT PanARMENIAN.Net - Իրանը կհարվածի ցանկացած երկրի, որի տարածքը կօգտագործվի Իրանին հարվածելու համար: Այդ մասին այսօր Ֆարս գործակալությանն է հայտնել ԻԻՀ ԶՈւ-ի էլիտար «իսլամական հեղափոխության պահակային» կորպուսի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին: «Ցանկացած շրջան, որը կօգտագործվի ԻԻՀ նկատմամբ ագրեսիա կիրառելու համար, հակահարվածի կարժանանա»,-նախազգուշացրել է գեներալ Սալամին, հայտնում է Euronews-ը: Օրերս Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Բարաք Օբամայի վարչակազմը չի բացառում և գործողությունների տարբերակների կիրառում, որոնք ուղղված են նրան, որպեսզի թույլ չտան Իրանին միջուկային զենք արտադրել: Ըստ նրա, դա ենթադրում է ռազմական ուժի կիրառման հնարավորություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |