Հարձակում է կատարվել Հունաստանի նախագահի տան վրա

PanARMENIAN.Net - Անհայտները հարձակում են կատարվել Հունաստանի նախագահ Կառլոս Պապուլիասի տան վրա, տուժածներ չկան:

Մոտ 30 մարդ քարեր է նետել Աթենքի կենտրոնում գտնվող տան վրա, որտեղ գտնվում է նախագահի բնակարանը: Արդյոք նախագահն այդ ժամանակ տանն է եղել, չի հայտնվում: Հարձակվողներին բռնել չի հաջողվել:

Հունաստանի նախագահը, որը հիմնականում արարողակարգային դեր է կատարում, բազմիցս է ենթարկվել քննադատության կառավարության կոշտ միջոցներին համակարծիք լինելու պատճառով: Կառավարությունը մտադիր է կրճատել ծասերը՝ ակնկալելով միջազգային վարկեր ստանալ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---