Դոնեցկի «Շախտյորը» ավարտել է ելույթները Իսպանիայի Copa del Sol մրցաշարում![]() 6 փետրվարի 2012 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորը» ավարտել է իր ելույթները Իսպանիայի Copa del Sol մրցաշարում: Խմբային խաղում Ոիկրաինայի չեմպիոնը հանդիպել է Դանիայի չեմպիոն «Կոպենհագենին»: Խաղն ավարտվել է 2:0 հաշվով` հօգուտ «Կոպենհագենի»: «Շախտյորի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ երկու թիմերն էլ ձգտում էին առաջինը գոլի հեղինակ դառնալ: Այնպես ստացվեց, որ իրենք շատ հնարավորություններ ունեին, սակյան չկարողացան գոլ խփել: «Սա ընկերական խաղ է և այս հանդիպումից եզրակացություններ անել և մրցակիցներից մեկին նախապատվություն տալ: Թիմերը ներկայումս մարզվածության տարբեր մակարդակներ ունեն: Մեզ համար հիմա կարևորը Ուկրաինայի առաջնությանը պատրաստվելն է, որպեսզի առաջատար դիրք զբաղեցնենք և նվաճենք գավաթը»,- Մխիթարյանի խոսքը հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: «Շախտյորը» 5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը և չի կարողացել դուրս գալ խմբից: Այսպիսով, Copa del Sol – 2012 անցկացված 3 խաղերի արդյունքում եզրափակիչ է անցել «Կոպենհագենը»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |