Ռումինիայի վարչապետը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին

PanARMENIAN.Net - Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկը երկուշաբթի հայտարարել է իր ղեկավարած կառավարության հրաժարականի մասին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Ժամանակն է, որ կարևոր քաղաքական որոշումներ կայացվեն: Այդ տեսակետից ես որոշեցի հրաժարվել իմ մանդատից»,-ասել է Էմիլ Բոկը:

Հունվարի վերջում Ռումինիայում մի շարք հակակառավարական ցույցեր տեղի ունեցան, որոնց մասնակիցները պահանջում էին նախագահի ու կառավարության հրաժարականը: Բնակչությունը դժգոհ է կառավարությունից, որը փորձում է կրճատել բյուջետային ծախսերը, այդ թվում նաև սոցիալական ծրագրերը, գրում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---