ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Մարդու իրավունքների մասին լուսանկարչական ցուցահանդես![]() 6 փետրվարի 2012 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՄԱԿ-ի գրասենյակում բացվեց «Հայ երիտասարդները հանուն Մարդու իրավունքների» լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ և խթանել երիտասարդների ակտիվությունը: Այն կազմակերպել է «Ինտեգրում» երիտասարդական ՀԿ-ն ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության աջակցությամբ: Ծրագրի կազմակերպմանն աջակցել են Նիդերլանդների Թագավորության դեսպանատան սոցիալական վերափոխման ծրագիրը և ABA/CEELI Հայաստանը: Նկարները արել են հայ երիտասարդները, ովքեր փորձել են ցույց տալ մարդու իրավունքների գաղափարն իրենց կյանքի առօրյա անկյուններից: Նկարները պատկերում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդվածները: «Ինտեգրում» երիտասարդական ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Ռուզաննա Նահապետյանը հանրությանը ներկայացրեց իրականացրած ծրագիրն ու արդյունքները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |