Անկարայում Շվեյցարիայի դեսպանը Թուրքիայի ԱԳՆ է կանչվել Բաղիշի առնչությամբ հետաքննության գործով![]() ![]() PanARMENIAN.Net - Անկարայում Շվեյցարիայի դեսպանը Թուրքիայի Արտաքին գործերի նախարարություն է կանչվել, որտեղ նրանից բացատրություն են պահանջել: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, դեսպան Ռայմոնդ Քունցին Թուրքիայի ԱԳՆ է կանչել նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրուդին Սինիրլիօղլուն: Բացատրությունները կապված էին այն բանի հետ, որ դիվանագետի ներկայացրած երկրի դատախազություն էր կանչվել Եվրամիության հարցերով թուրքական նախարար Էգեմեն Բաղիշը: Սինիրլիօղլուն հայտնել է, որ Թուրքիայի կառավարությունն այդ քայլն անթույլատրելի է համարում: Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրք նախարար, ԵՄ հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի դեմ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ինչպես գրում է «Միլիեթը», գործը հարուցվել է Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով՝ ռասիստական արտահայտությունների համար մեղադրանքով: Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական համաժողովում նախարարը թույլ է տվել իրեն ասել, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել»: Ինչպես հայտարարել է Ցյուրիխի կանտոնի դատախազ Քրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը, նա մինչև վերջ կհասցնի հետաքննությունը, սակայն «պետք է հաշվի առնել թուրք նախարարի դիվանագիտական իմունիտետը»: Որոշ տվյալների համաձայն, հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ հայ համայնքն իր դժգոհությունն է հայտնել: 2007թ. մարտին թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար մեղավոր ճանաչվեց ռասայական խտրականության մեղադրանքով: Փերինչեկը բողոքարկեց որոշումը, սակայն 2007թ. Շեվյցարիայի դաշնային դատարանը դատավճիռը անփոփոխ թողեց: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |