«Արմավիան» և ռուսական «Երևան Թրևել» տուրօպերատորը կհամագործակցեն![]() 7 փետրվարի 2012 - 10:13 AMT PanARMENIAN.Net - «ՄԻԿԱ Հոլդինգի» նախագահ, «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը և «ՕԴԱԿ Գրուփի» նախագահ, «Երևան Թրևելի» գլխավոր տնօրեն Հովհաննես Խաչատրյանը նախօրեին ստորագրել են համաձայնագիր ռազմավարական համագործակցության մասին: «Միավորելով մեր տեխնոլոգիական և կազմակերպչական հնարավորությունները՝ կարող ենք այլ արդյունքի հասնել, քան այն, ինչ հիմա ունենք»,- ասել է Բաղդասարովը: «Երևան Թրևելի» գլխավոր տնօրեն Հովհաննես Խաչատրյանի խոսքով, 2011-ին զբոսաշրջիկները հոսքը Հայաստան 18 տոկոսով ավելի շատ էր, քան 2010-ին: Ընկերությունը նախատեսում է 2012-ին ցույց տալ 35 տոկոսին մոտ արդյունք և զբոսաշրջիկների ավելի քան 80 տոկոսին ուղորդել «Արմավիայի» չվերթներ, ինչն այսօր, նրա խոսքով, լիովին իրատեսական է: «Ռուսաստանն ամենահավատարիմ զբոսաշրջային շուկան է Հայաստանի համար»,- ասել է Խաչատրյանը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |