Արայիկ Սարգսյանը կարծում է, որ Պուտինը երկու տարուց ավել չի դիմանա![]() 7 փետրվարի 2012 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Վլադիմիր Պուտինը «կնշանակվի» Ռուսաստանի նախագահ, և իշխանությունը կանի ամեն ինչ, որպեսզի նա հաղթի հենց առաջին փուլում և երկրորդի կարիքն այլևս չլինի: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ աշխարահաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը: Անդրադառնալով Ռուսաստանի վերջին հանրահավաքներին` նա հայտարարել է, որ այնտեղ արդեն տեղի է ունեցել հեղափոխություն: «Ռուսաստանում նոր սերունդ է աճել, որից ճշմարտությունն ու արդարությունը թաքցնել չի կարելի»,-հայտարարել է նա: Ըստ նրա, որոշ ժամանակ առաջ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր հեռանալ քաղաքականությունից, սակայն նրա թիմը թույլ չի տվել, բայց հիմա նա երկու տարուց ավել չի դիմանա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |