Վախճանվել է XX դարի «վերջին մեծ նկարիչը»՝ Անտոնի Տապիեսը

Վախճանվել է XX դարի «վերջին մեծ նկարիչը»՝ Անտոնի Տապիեսը

PanARMENIAN.Net - Հայտնի իսպանացի նկարիչ ու քանդակագոծ Անտոնի Տապիեսը վախճանվել է 88 տարեկան հասակում Բարսելոնայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ֆրանս պրես» գործակալությանը:

Տապիեսը, որը համարվում էր եվրոպական աբստրակցիոնիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, հայտնի դարձավ իր գործերով, որոնք կատարված են աղբից ու քաղաքային կյանքի թափոններից: Նրա աշխատանքները ներկայացված են աշխարհի խոշորագույն թանգարաններում:

Բացի այդ, նկարչին է պատկանում մի քանի գիրք արվեստի տեսության ու փիլիսոփայության մասին: Իսպանական ԶԼՄ-ները Տապիեսին անվանել են XX դարի «վերջին մեծ նկարիչը»: 2010թ. ապրիլին Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինը մարկիզի տիտղոս շնորհեց նկարչին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---