«Օսկարը» տեղի կունենա «Կինոն տոն է բոլորի համար» կարգախոսի ներքո![]() 7 փետրվարի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու «Կինոն տոն է բոլորի համար» կարգախոսի ներքո, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Պաշտոնական լեյտմոտիվը կոչված է կինոյի սիրահարների հոգում արթնացնել ամենավառ հիշողություններ հին ու նոր կինոնկարների մասին, ներկայացրել է Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի նախագահ Թոմ Շերաքն ավանդական ճաշկերույթին, որը կազմակերպվել էր երկուշաբթի օրը ոսկե արձանիկի ավելի քան 180 հավակնորդների համար: «Այդ կարգախոսը թույլ կտա ձեզ տոնը նշել մեզ հետ միասին»,- հայտարարել է արարողության բեմադրիչ Բրայան Գրեյզերը: «Օսկարի» 84-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու «Կոդակ» թատրոնում փետրվարի 26-ի երեկոյան: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |