ՎիվաՍել-ՄՏՍ-ն աշակերտներին ծանոթացրել է բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին![]() 7 փետրվարի 2012 - 19:42 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպված բաց դռների միջոցառմանը մասնակցեցին Անանիա Շիրակացի ճեմարանի 9-ից 11-րդ դասարանի մոտ 100 սաներ: Միջոցառման նպատակն էր Հայաստանի միջնակարգ դպրոցների աշակերտներին հնարավորություն տալ անմիջական շփման միջոցով ծանոթանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման գործընթացներին, կորպորատիվ մշակույթին և բջջային կապի տեխնոլոգիաների հիմունքներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպատակ ունի աջակցել Հայաստանի կրթական համակարգին` արդի տեխնոլոգիաների մասին դասավանդման ոլորտում գոյություն ունեցող բացը լրացնելու հարցում: Նախաձեռնությունն իրականացվում է ընկերության` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջնակներում: «Մենք շատ ենք կարևորում նման միջոցառումները, քանի որ գիտակցում ենք հեռահաղորդակցության տեխնոլոգիաների մասին տեղեկացված լինելու պակասը երեխաների շրջանում, և վերջիններիս հետաքրքրվածությունը տվյալ բնագավառում: Մեր անելիքը չի սահմանափակվում տեղեկացնելով. մեր նպատակը վարքագծի փոփոխմանը նպաստելն է»,-նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |