ՖԻՖԱ-ն ֆինանսապես կօգնի Եգիպտոսի առաջնության ժամանակ տեղ գտած անկարգությունների զոհերին![]() 8 փետրվարի 2012 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն ֆինանսական աջակցություն կցուցաբերի Եգիպտոսի առաջնության «Ալ-Մասրի» - «Ալ-Ահլի» հանդիպումից հետո տեղ գտած անկարգությունների զոհերին: Բոլոր միջոցները կփոխանցվեն բարեգործական հիմնադրամ, որը բացվել է Կահիրեի ակումբի կողմից: Փետրվարի 1-ին Պորտ-Սայիդի մարզադաշտում տեղական «Ալ-Մասրի» և Կահիրեի «Ալ-Ահլի» ակումբի միջև հանդիպումից հետո տեղ գտած կռիվների արդյունքում զոհվել է առնվազն 73 մարդ, հարյուրավոր մարդիկ տուժել են: Խաղից հետո, որում 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Ալ-Մասրին», հաղթողի երկրպագուները դաշտ են դուրս վազել ուրախանալու, նույն տեղն են վազել նաև պարտված թիմի երկրպագուները: Պահակներն ու ոստիկանությունը չեն կարողացել զսպել երկրպագուներին: Զանգվածային կռիվ է բորբոքվել: Ընդհանուր առմամբ մարզադաշտում մոտ 40 հազ. հանդիսատես կար: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |