Շվեյցարացի իրավագետ. Շվեյցարիան կարող է մեղավոր ճանաչել Բաղիշին![]() 8 փետրվարի 2012 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Ժնևի Միջազգային հետազոտական ինստիտուտի պրոֆեսոր, դիվանագիտական իրավունքի մասնագետ Էրիկ Վայլերը պատասխանել է «Հաբերթուրք» գործակալության հարցերին Թուրքիայի ԵՄ հարցերով գլխավոր բանախոս Էգեմեն Բաղիշի վերաբերյալ, որը Դավոսում հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանություն չի եղել: «Բաղիշը ռիսկի գնաց, արտասանելով այդ խոսքերը: Եթե քրեական գործ հարուցվի, նա կարող է մեղավոր ճանաչվել: Լավ է, որ նա լքեց Շվեյցարիան»,-ասել է Էրիկ Վայլերը: Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրք նախարար, ԵՄ հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի դեմ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ինչպես գրում է «Միլիեթը», գործը հարուցվել է Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով՝ ռասիստական արտահայտությունների համար մեղադրանքով: Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական համաժողովում նախարարը թույլ է տվել իրեն ասել, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել»: Ինչպես հայտարարել է Ցյուրիխի կանտոնի դատախազ Քրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը, նա մինչև վերջ կհասցնի հետաքննությունը, սակայն «պետք է հաշվի առնել թուրք նախարարի դիվանագիտական իմունիտետը»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |