Torrents.ru տորենտ-թրեքերը մասամբ վերականգնել է աշխատանքը![]() 8 փետրվարի 2012 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Խոշորագույն ռուսական Rutracker.org տորենտ-թրեքերը մասամբ վերականգնել է աշխատանքը կիբերհարձակումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Վեբ-կայքերի աշխատանքի դիտարկման ծառայությունների տվյալներով օգտագործողների կեսը բախվում է սխալի մասին հաղորդագրությունների, իսկ մնացածների մոտ ռեսուրսը սովորականից երկար է ներբեռնվում: Երեքշաբթի առավոտյան թրեքերի ադմինիստրացիայի ներկայացուցիչները հայտարարել են վայրկյանում 300 հազար հարցում հզորությամբ Ddos հարձակման մասին: Դա բավական է Rutracker.org ֆորումը շարքից դուրս բերելու համար: Բլոգի տվյալներով, երեքշաբթի երեկոյան հարձակման հզորությունն ավելացել է մինչև 500 հազար հարցում, որից հետո ադմինիստրացիան տեղայնացրել է գրոհը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |