IFC Հայաստանին կօգնի բարելավել ներդրումային մթնոլորտը![]() 8 փետրվարի 2012 - 15:10 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Միջազգային ֆինանսական կազմակերպությունը (IFC), փետրվարի 8-ին Երևանում համագործակցության մասին համաձայնագիր են կնքել: Վերջինս ուղղված է հանրապետության գործարար միջավայրի և ներդրումային համակարգի բարելավմանը: Համաձայնագիրը ՀՀ կառավարության անունից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, իսկ Միջազգային ֆինանսական կորպորացիայի անունից` Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կովկասի տարածաշրջանային ղեկավար Թոմաս Լյուբեքը: 2012թ հունվարի 19-ին կայացած նիստին Հայաստանի կառավարությունը հաստատել է IFC հետ 1.9 մլն դոլարի հատկացման վերաբերյալ համաձայնագիրը, գումարը կփոխանցվի հանրապետությանը որպես դրամաշնորհ: Ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար և ենթադրում է տեխնիկական համագործակցություն 4 ուղղություններով` հարկային, արտաքին առևտրի, տեսչական ստուգումների և սննդի անվտանգության ոլորտներում: «IFC Հայաստանի համար երկարաժամկետ գործընկեր է, որը օժանդակում է երկրի կառավարությանը` ներդրումային ոլորտում, ինչպես նաև հանդիսանում է էկոնոմիկայի մասնավոր սեկտորում ուղիղ ներդնող: Ուստի ընկերությունն ինքը հետաքրքրված է, որպեսզի ներդրումային միջավայրը երկրում բարենպաստ լինի»,-ընդգծել է Տիգրան Դավթյանը: Սպասվում է, որ համագործակցության արդյունքում, որը նախատեսված է համաձայնագրով, Հայաստանում էապես կբարձրանա մրցունակությունը, ինչը կնպաստի Համաշխարհային բանկի կողմից երկրի դիրքի դասակարգման առաջընթացին: Այս առնչությամբ նախարարը վստահություն է հայտնել, որ ծրագրի իրականացումը, անշուշտ, Հայաստանին կրկին թույլ կտա իր դիրքերը բարելավել այդ զեկույցում: Իր հերթին Թոմաս Լյուբեքը հավելել է, որ ծրագրի նպատակն է երկրի ներդրումային ոլորտի բարելավումը, առավել ևս, որ կառավարությունն արդեն համապատասխան քայլեր է ընդունել Համաշխարհային բանկի զեկույցում իր դիրքերը բարելավելու ուղղությամբ` տեղափոխվելով 61-րդ հորիզոնականից 55-ը: «Մենք միշտ պատրաստ ենք համագործակցելու Հայաստանի կառավարության հետ, աջակցելու փոքր և միջին բիզնեսին, որը և ապահովում է երկրի տնտեսության աճը»,-ընդգծել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |