Կիևի հայկական եկեղեցին կկառուցվի մինչ 2015 թվականը![]() 8 փետրվարի 2012 - 15:43 AMT PanARMENIAN.Net - 40 մետրանոց Հայ առաքելական եկեղեցին կկառուցվի Կիևի մուտքի մոտ` Բորիսպոլի կողմից: Ինչպես հայտնել է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Մարատ Հակոբյանը, ի սկզբանե եկեղեցին ցանկանում էին կառուցել Պոդոլում, սակայն հետո խնդիրներ ծագեցին` կապված հողի ձեռքբերման հետ, ուստի եկեղեցու կառուցումը տեղաթոխվեց քաղաքի ծայրամաս, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան Ուկրաինայում»: Եկեղեցու նախագիծն արդեն պատրաստ է: Եկեղեցու բարձրությունը կլինի 40 մ, իսկ մակերեսը մոտ 1 հա: Եկեղեցուց բացի այնտեղ կկառուցվի նաև դպրոց և մշակութային կենտրոն: Շինարարության գումարը հավաքել է հայկական համայնքը: «Մենք ըմբռնումով ենք մոտենում հայերի` եկեղեցի կառուցելու ցանկությանը և ուրախ կլինենք, եթե նրանք դա անեն,-ասել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու կիևյան պատրիարքարանի ներկայացուցիչ Եվստրատի Զորյան:- Ուղղափառ և առաքելական եկեղեցիները լավ հարաբերությունների մեջ են: Հաշվի առնելով, որ հայերը հարյուրամյակներով ապրում են Ուկրաինայում, բնական է եկեղեցի կառուցելու նրանց ցանկությունը»: Շինարարական աշխատանքները կսկսվեն արդեն այս տարի և կավարտվեն 2015թ-ին, հայտնում է Analitika.at.ua-ն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |