Նիդերլանդներում 15 տարվա մեջ առաջին անգամ սառել են ջրանցքները![]() 8 փետրվարի 2012 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Նիդերլանդներում անսովոր ցուրտ ձմռան պատճառով 15 տարվա մեջ առաջին անգամ սառել են ջրանցքները, հաղորդում է Agence France-Presse-ը: Բացի դրանից, ջրանցքներ են սառել Վենետիկում և Փարիզում: Հունվարի երկրորդ կեսին Եվրոպան պարուրած ցրտերի պատճառով մահացել է 368 մարդ, որոնց մեծամասնությունը՝ անօթևաններ: Ցրտերից ամենաշատը տուժել է Ուկրաինան, որտեղ մահացել է 135 մարդ: Որոշ եվրոպական երկրներում օդի ջերմաստիճանը հասել է -39 աստիճանի: Լիտվայում ջերմաստիճանը նվազել է մինչև -31աստիճան, Շվեյցարիայում՝ մինչև -35, Ուկրաինայում՝ -36: Ցրտերից ամենից շատ տուժած երկրներից է Իտալիան: Ֆրանսիայում ցրտերը հանգեցրել են նրան, որ երկրի բնակիչները սահմանել են էներգասպառման ռեկորդ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |