Հայաստանում արդեն կարելի է «Յանդեքս. Գումարի» միջոցները փոխանցել բանկային MasterCard![]() ![]() PanARMENIAN.Net - Այսուհետ «Յանդեքս.Գումար» էլեկտրոնային վճարումների օգտատերերը կարող են փողը փոխանցել Visa և MasterCard բանկային համակարգերին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Սպասարկումը գործում է բոլոր բանկերի Visa քարտերի համար, որոնք գործում են Ռուսաստանում: Իսկ MasterСard քարտատերերը կարող են գումար փոխանցել ևս 24 երկրներ, այդ թվում նաև Հայաստան: Գումարի լիմիտը, որը կարելի է փոխանցել մեկ տրանզակցիայի համար, կազմում է 75 հազար ռուբլի վերիֆիկացված դրամապանակների համար և 15 հազար ռուբլի՝ անանուննների համար: Յուրաքանչյուր փոխանցման համար կգանձվի փոխանցված գումարի 3 տոկոսը: Օգտատերը կարող է միջոցները էլեկտրոնային դրամապանակից ուղարկել ինչպես իր սեփական քարտի, այնպես էլ մեկ ուրիշի քարտի վրա: Դրա համար բավական կլինի ներմուծել քարտի համարը: Գումարը հաշվեհամարին կփոխանցվի մեկ-երկու աշխատանքային օրվա ընթացքում: «Յանդեքս. Գումար» վճարային համակարգը խոշորագույններից է Ռուսաստանում: Ամեն օր նրա օգնությամբ օգտատերերը կատարում են շուրջ 80 հազար տարբեր տեսակի վճարումներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |