Օբաման համոզել է Նեթանյահուին հետաձգել հարձակումն Իրանի վրա![]() 9 փետրվարի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահը համոզել է իսրայելցի իր պաշտոնակցին հետաձգել հարձակումն Իրանի վրա: Ինչպես հայտնում է ZMAN-ը, խոսքը գնում է հեռախոսազրույցի մասին Բարաք Օբամայի և Բենյամին Նեթանյահուի միջև: Երկու նախագահները փոխըմբռնման են եկել Իրանի հանդեպ տնտեսական պատժամիջոցների հարցում: Աղբյուրը Սպիտակ տանը հայտնել է այդ մասին «Նյու Յորք թայմսի» լրագրողներին: Իսրայելն ու ԱՄՆ նաև համաձայնության են եկել Իրանի ստորգետնյա բունկերների խոցելիության հարցում, որտեղ գտնվում են այդ երկրի միջուկային օբեյկտները: Մի քանի օր առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը հանդես եկավ հայտարարությամբ այն մաիսն, որ հարկավոր է հարված հասցնել Իրանին, քանի դեռ բոլոր սարքավորումները չեն տեղափոխվել անհասանելի ստորգետնյա բունկերներ, հայտնում է Ynet-ը: Վերջին օրերին Վաշինգտոն այցելեցին բարձրաստիճան պաշտոնայներ Իսրայելից, նրանց ասվել է, որ պետք է որոշ ժամանակ սպասել՝ տեսնելու համար թե ինչպիսին կլինեն պատժամիջոցների և որոշ «գաղտնի գործողությունների» արդյունքները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |