Թուրքական իշախանությունները սկսել են հրապարակել Դերսիմի ջարդերի մասին նյութերը![]() 9 փետրվարի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Թուրքական իշախանությունները սկսել են հրապարակել Դերսիմյան ջարդերի վերաբերյալ նյութեր: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ը, ջարդերի վերաբերյալ փաստաթղթերը պահվում են մի շարք արխիվներում: Առայժմ հայտնի չէ, թե դրանցից որոնք են բացվելու օգտագործման համար: Աառջին հրապարակված փաստաթուղթը իշխանությունների և ջարդերի մասնակիցներից մեկի` Սաիդ Ռիզայի, հետ նամակագրությունն է: Մասնավորապես, փաստաթուղթը նամակ է ուղղված ՆԳՆ 1937թ մայիսի 7-ին, որում Ռիզան արտահայտում է իր աջակցությունը կառավարությանը և իր դիրքորոշումը «Ալլահի թշնամիների դեմ, որոնք դեմ են իշխանություններին»: Radikal պարբերականի կարծիքով, փաստաթղթերի հրապարակումը դարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողության շարունակությունը` 1937թ իրականացված ծրագրի համար: 2011թ աշնանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ ներողություն է խնդրել 1930-ականներին սպանված 14 հազար քրդերի սպանության համար: Էրդողանի այս հայտարարությունը հնչել է ի պատասխան Քեմալ Ղըլիչդարօղլուի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության պահանջին: 1937-1939թթ ընթացքում թուրքական իշխանությունները սպանել են մոտ 14 հազար մարդ Դերսիմ նահանգում` ի պատասխան թուրքական կառավարության դեմ քրդերի ընդվզման: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |