LiveJournal բլոգոհոսթինգային ծառայությունը դարձել է անհասանելի

LiveJournal բլոգոհոսթինգային ծառայությունը դարձել է անհասանելի

PanARMENIAN.Net - LiveJournal բլոգոհոսթինգային ծառայությունը այս պահի դրությամբ անհասանելի է օգտատերերի մի մասին: Այդ մասին Twitter-ում հայտնել է Ռուսաստանում ռեսուրսի ղեկավար Իլյա Դրոնովը:

Ըստ նրա LiveJournal-ում այժմ ճշտում են, թե ինչի հետ է կապված խնդիրը: « Առայժմ չենք կարող ասել, թե ինչով է պայմանավորված ռեսուրսի աշխատանքի խափանումը և օգտատերերի որ մասին է այն անհասանելի»,-ասել է նա:

Հայաստանում ևս կայքը չի բացվում: Host-tracker տվյալներով, որը ստուգում է ռեսուրսի աշխատունակությունը, խնդիրներ հիմնականում ունեն Ռուսաստանի և Եվրոպայի օգտատերերը:

2011թ LiveJournal-ը հաճախ էր անհասանելի դառնում օգտատերերի մի մասին, ինչի պատճառը հիմնականում DdoS հարձակումներն են:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---