Այսօր մեկնարկում է համաշխարհային գլխավոր կինոփառատոններից մեկը`«Բեռլինալեն»![]() 9 փետրվարի 2012 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի տարբեր երկրներից մոտ 400 ֆիլմեր ներկայացված են բեռլինյան 62-րդ միջազգային կինոփառատոնին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Բեռլինալեի» հիմնական մրցութային ծրագրում ներկայացված են 18 ֆիլմեր, որոնք պայքարելու են հիմնական մրցանակների` Ոսկե և Արծաթե արջերի համար: Մրցանակաների հավակնորդ ֆիլմերի ծարքում են երեք գերմանացի կինոռեժիսորների աշխատանքներ` Կրիստիան Պետցոլդի «Բարբարան», Հանս-Քրիստիան Շմիդտի «Ինչ է մնում» և Մատտիաս Գլազների «Ողորմածություն» ֆիլմերը: Մրցույթին ներկայացված են նաև Ֆրանսիան, Ինդոնեզիան, Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Հունգարիան, Դանիան և Սենեգալը: «Բեռլինալե-2012» հիմնական ծրագրի ֆիլմերը առաջին անգամ ներկայացվելու են հանդիսատեսին: Դիտումների հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 18-ին: Եվս 770 ֆիլմեր վաճառքի են դրվելու փառատոնին գործող եվրոպական կինոշուկայում: «Բեռլինալեի» ժյուրին գլխավորում է անգլիացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Մայք Լին: Փառատոնը կբացեն ԳԴՀ մշակութային գործերով և զանգվածային հաղորդակցման պետական նախարար Բերնդ Նոյմանը և Բեռլինի իշխող բուրգոմիստեր Կլաուս Վովերայթը: Գերմանիայի մայրաքաղաք խոստացել են այցելել Մերիլ Սթրիպը և Ռոբերտ Պատտիսոնը: Փառատոնի համար վաճառվել են շուրջ 300 հազար տոմսեր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |