Նորվեգիայում երեխաները կարող են այլևս չպատկանել ծնողներին, այլ դառնալ պետության «սեփականությունը»![]() ![]() PanARMENIAN.Net - Նորվեգական իշխանությունները պատրաստվում են հերթական հարվածը հասցնել ավանդական ընտանիքի ինստիտուտին: Ընտանիքի, մանկության և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստել է զեկույց, որում կառավարությանն առաջարկվում է երկրում մանկական բարեկեցության գնահատման նոր չափանիշներ ներմուծել: Գլխավոր տեսությունը կայանում է նրանում, որ կենսաբանական ծնողները չպետք է առավելություն ունենան սեփական երեխաների դաստիարակության հարցում: Դա նշանակում է, որ Նորվեգիայում ծնված կամ այդ երկիր բերված բոլոր երեխաներն այլևս չեն պատկանելու իրենց ծնողներին, այլ դառնալու են պետության «սեփականությունը»: Զարմանալի չէ, որ նման պայմաններում նորվեգացիներն իրենք չեն ձգտում երեխաներ ունենալ. Օսլոյի երեխաների մեկ երրորդն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Ընտանիքի, մանկության և սոցիալական հարցերի նախարար Աուդուն Լիսբակկենը խոստովանում է, որ ցանկացած մարդու համար ավելի լավ է մեծանալ ընտանիքում` հարազատ ծնողների կողքին: Բայց քանի որ գլխավոր նպատակն է աջակցել երեխաների զարգացմանը, այն ամենը, ինչ կարող է խանգարել այդ զարգացմանը, ինչպես դա հասկանում է պետությունը, պետք է հեռացվի, գրում է Правда.ру-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |