ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻՆ ԵՐԵՎԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է «ԴՐԱԿԱՆ, ՍԱԿԱՅՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ»

PanARMENIAN.Net - «Մենք դրական ենք գնահատում հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը: Սակայն, միեւնույն ժամանակ, տվյալ հեռանկարին վերաբերվում ենք որոշ անվստահությամբ»,- հայտարարել է այսօր լրագրողներին Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը: Նրա խոսքերով` տվյալ հարցի վերաբերյալ քննարկումներ են անցկացվում, արտահայտվում են տարբեր տեսակետներ: ՀՀ ղեկավարի մամուլի քարտուղարը չի բացառել տվյալ ուղղությամբ նոր զարգացումների հնարավորությունը` հաշվի առնելով այն փաստը, որ Նյու Յորքում կայացող ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 58-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը:
 Ուշագրավ
---