Ֆրանսիայում պարզել են խաբեբայի իսկությունը, ով գլխավորել է Լիմոժ քաղաքի օդանավակայանը 9 փետրվարի 2012 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում պարզել են խաբեբայի իսկությունը, ով կեղծ ռեզյումեի շնորհիվ մի քանի ամիս շարունակ գլխավորել է Լիմոժ քաղաքի օդանավակայանը: Ժան-Պյեռ Գայար անունով 43-ամյա ֆրանսիացին Լիմոժի միջազգային օդանավակայանի տնօրենն է դարձել 2011թ. նոյեմբերի սկզբին: Սակայն հունվարի սկզբին օդանավակայանների հաճախորդուհիներից մեկը ճանաչել է նրան լուսանկարում և այդ մասին հաղորդել իշխանություններին: Բացահայտվելուց անմիջապես հետո Գայարը, որը նախկինում իրեն ներկայացրել է որպես ոստիկան (1995 թվականին) և զինվորական (1996 թվականին) և դատված է եղել, անհետացել է: Օդանավակայանում աշխատանքի ընդունվելու համար Գայարը կարողացել էր դատված չլինելու մասին տեղեկանք հայթայթել: Հետաքրքիր է, որ օդանավակայանը չի պատրաստվում դատի տալ խաբեբային, քանի որ, ղեկավարության խոսքով, Գայարը լավ գլուխ էր հանում օդանավակայանի կառավարումից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |