Google-ը կվճարի օգտատերերին Screenwise նախագծին մասնակցելու դիմաց![]() 9 փետրվարի 2012 - 20:33 AMT PanARMENIAN.Net - Google ընկերությունը կվճարի օգտատերերին Screenwise նախագծին մասնակցելու դիմաց, ինչի օգնությամբ ընկերությունը հույս ունի բարելավելու իր պրոդուկտներն ու ծառայությունները: Հետազոտությանը մասնակցելու համար Google-ի` http://www.google.ru/ 13 տարեկանից բարձր օգտատերերը պետք է հատուկ ընդլայնում տեղադրեն Chrome բրաուզերի համար: Հետագայում ծրագիրը Google կուղարկի տեղեկատվությունն այն մասին, թե ինչ կայքեր է այցելում օգտատերը, և ինչպես է նա իրեն դրսևորում այդ կայքերում: Ընդլայնումը բեռնած օգտատերերը այդ նախագծում Google-ի գործընկեր Knowledge Networks-ից Amazon ինտերնետ-խանութի 5 դոլարի նվեր-քարտ կստանան: Բացի այդ, օգտատերը նույնպիսի քարտեր կստանա ծրագրին մասնակցելու յուրաքանչյուր երեք ամսվա դիմաց: Պարգևատրման առավելագույն գումարը կարող է հասնել 25 դոլարի: Ընդ որում, Google-ի ներկայացուցիչները նշում են, որ Amazon-ը հետազոտության հովանավորը չէ, հաղորդում ria.ru-ն: Google-ը ներկայացրել է Screenwise հետազոտությունը գաղտնիության նոր քաղաքականության քննադատության պայմաններում, որը պետք է ուժի մեջ մտնի մարտի 1-ին և միավորի ընկերության մոտ 60 ծառայություններ:
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |