ԵԱՀԿ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ ԵՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ22 սեպտեմբերի 2003 - 22:09 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ղարաբաղյան կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ նախատեսվում են հոկտեմբերի սկզբին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդաժողովի շրջանակներում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությունը, լրագրողներին է հաղորդել ԵԱՀԿ ՄԽ-ի Ռուսաստանը ներկայացնող նոր համանախագահ Յուրի Մերզլյակովը: Ընդ որում, նա գոհունակություն է հայտնել սեպտեմբերի 15-ին Վիեննայում ՄԽ ամերիկացի եւ ֆրանսիացի իր գործընկերների հետ տեղի ունեցած հանդիպման արդյունքների առնչությամբ: Յու.Մերզլյակովը նաեւ նշել է, որ հայկական մի շարք ԶԼՄ-ներում փոքր-ինչ խեղաթյուրվել են իր խոսքերը հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներգրավման անհրաժեշտության մասին: «Ես պարզապես նշել եմ դրա ցանկալիությունը: Սակայն, վերջնական արդյունքում, ամեն ինչ կախված է Հայաստանից եւ Ադրբեջանից, ինչպես նաեւ համանախագահների կարծիքից», - ընդգծել է դիվանագետը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |