2011թ Հայաստան է այցելել շուրջ 750 հազար զբոսաշրջիկ, 2012-ին թիվը կավելանա![]() 10 փետրվարի 2012 - 12:06 AMT PanARMENIAN.Net - 2011թ արդյունքներով Հայաստանի զբոսաշրջային ոլորտում պահպանվել են դինամիկ զարգացման տեմպերը: Համաձայն պաշտոնական տվյալների, 2011թ Հայաստան են այցելել ավելի քան 750 հազար զբոսաշրջիկներ, ինչը 10.3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: «2012-ը համաշխարհային զբոսաշրջության համար կարևոր տարի է լինելու, քանի որ սպասվում է, որ զբոսաշրջային հոսքը գերազանցելու է 1 մլրդը: Հայաստանի համար ևս այս տարին նշանակալի կլինի, մենք կգերազանցենք 800 հազար զբոսաշրջային այցելությունների ցուցանիշը»,-հայտարարել է նա: Արա Պետրոսյանը հավելել է, որ Հայաստանում ոլորտի հաջողությունների ավելացման համար անհրաժեշտ է բարձրացնել ծառայությունների մակարդակը, հայկական զբոսաշրջության մրցունակությունը` նոր ծառայությունների հաշվին: Անդրադառնալով իրականացված աշխատանքներին` նա ընդգծել է, որ հաջողություններ են գրանցվել համապատասխան ենթակառույցների ստեղծման ոլորտում, մասնավորապես հյուրանոցային բրենդերի` հայկական շուկա ներմուծման բանակցություններում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |