Ահմեդ Դավութօղլու. Իրանի դեմ հարձակումը աղետաբեր կլինի

Ահմեդ Դավութօղլու. Իրանի դեմ հարձակումը աղետաբեր կլինի

PanARMENIAN.Net - Իրանի դեմ հարձակումը աղետաբեր կլինի:Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտնուոմ, Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, այդ տարբերակը նույնիսկ չպետք է քննարկվի, հատկապես հիմա, Մերձավոր Արևելքի համար այս բեկումնային պահին:

Դավութօղլուն ասել է, որ Իրանն այժմ պատրաստ է բանակցությունների միջուկային ծրագրի շուրջ և «հասկանում է բանակցությունների անհրաժեշտությունը», հայտնում է ՌԲԿ-ն, հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---