Ճապոնիայի կայսրը կրկին հոսպիտալացվել է

Ճապոնիայի կայսրը կրկին հոսպիտալացվել է

PanARMENIAN.Net - Ճապոնիայի կայսր Ակիխիտոն շաբաթ օրը վերջին ամիսների ընթացքում երկրորդ անգամ հոսպիտալացվել է, հաղորդել է Ճապոնիայի կայսերական պալատի վարչությունը:

Ակիխիտոյի հոսպիտալացման պատճառը դարձել են վերջին էլեկտրակարդիոգրաֆիայի տվայլները, որը ցույց է տվել բացասական իշեմիկ փոփոխություններ:

Անցած տարի մարտի 11-ի երկրաշարժից և «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում վթարից հետո 77-ամյա կայսրը, չնայած թույլ առողջությանը, մի քանի ուղևորություններ էր կատարել տուժած շրջաններ կնոջ՝ Միտիկոյի հետ: Դա կարող էր բացասաբար անդրադառնալ միապետի դրության վրա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---