250 հազար մարդ ստորագրել է Apple-ին ուղղված հանրագրի տակ՝ ի պաշտպանություն չինացի աշխատողների![]() 11 փետրվարի 2012 - 11:11 AMT PanARMENIAN.Net - 250 հազար մարդ ստորագրել է Apple-ին ուղղված հանրագրերի տակ՝ կոչ անելով բարելավել աշխատողների պայմանները չինական ձեռնարկություններում, հաղորդում է CNET News-ը: Ստորագրահավաք են անցկացրել մի քանի կայքեր: Նախաձեռնության կազմակերպիչներն են Change.org և SumOfUs.org ռեսուրսները: Հանրագրերում ասվում է, որ Չինաստանում գտնվող գործարաններում, որտեղ հավաքվում են iPhone-ներ, iPad-ներ և Mac համակարգիչներ, հերթափոխը տևում է 12 ժամից ավել, իսկ աշխատողներն արտադրամասներում շնչում են մարդու առողջության համար վնասակար նյութեր: Ուղերձները կազմողները ուշադրություն են դարձրել աշխատողների շարքում ինքնասպանությունների բարձր թվին և ձեռնարկություններին պայթյունների դեպքերին, որոնք տեղի են ունենում օդում հրկիզվող նյութերի կուտակման հետևանքով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |