Ամերիկացիները սիրահարնեի տոնին կծախսեն մոտ 17,6 մլրդ դոլար

Ամերիկացիները սիրահարնեի տոնին կծախսեն մոտ 17,6 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - ԱՄՆ մեկ բնակիչը Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ, որը նշվում է փետրվարի 14-ին, մտադիր է միջինը ծախսել 126 դոլար: Ըստ ԱՄՆ մանրածախ առևտրի ազգային ֆեդերացիայի, դա 8,5 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի:

Ընդհանուր առմամբ, ամերիկացիները սիրահարնեի տոնին կծախսեն մոտ 17,6 մլրդ դոլար: Հիմնականում գնում են ծաղիկներ, բացիկներ, կոնֆետներ, ոսկերչական զարդեր, ինչպես նաև գումարի նվեր-հավաստագրեր:

Սակայն ԱՄՆ ոչ բոլոր բնակիչներն են խանդավառությամբ ընդունում այդ տոնը՝ մոտ մեկ երրորդն այն արհեստական է համարում և չի նշում այդ տոնը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---