Մեթյու Բրայզա. Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են ղարաբաղյան հակամարտության լուծմանը

Մեթյու Բրայզա. Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են ղարաբաղյան հակամարտության լուծմանը

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են ղարաբաղյան հակամարտության լուծմանը, ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան թուրքական Hurriyet Daily-ին:

«Հսկայական առաջընթաց կա բանակցություններում և կողմերը շատ մոտ են ճեղքման»,-ասել է Բրայզան: Ըստ նրա, մի քանի առանցքային հարց է մնացել, որոնք համաձայնեցվելու են միայն այն դեպքում, եթե կողմերը կարողանան դժվար քաղաքական որոշում կայացնել:

Միևնույն ժամանակ Բրայզայի խոսքով, նման որոշում կկայացվի միայն այն դեպքում, եթե կողմերը զգան ԱՄՆ ու Ֆրանսիայի քաղաքական աջակցությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---