Նաիրա Զոհրաբյան. ԵԺԿ-ին ԲՀԿ անդամակցության մերժումը կապված չէ Ծառուկյանի և Լուկաշենկոյի բարեկամության հետ![]() 11 փետրվարի 2012 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիոն ԲՀԿ կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ժամանակ» թերթին մեկնաբանել է ԲՀԿ-ի` ԵԺԿ-ին անդամակցելու հայտի մերժումը: Լրագրողի այն հարցին, արդյոք հայտի բավարարմանը խոչընդոտել են Գագիկ Ծառուկյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սերտ հարաբերությունները, Զոհրաբյանը պատասխանել է. «Չեմ կարծում, քանի որ Ծառուկյանի և Լուկաշենկոյի հարաբերությունները քաղաքական մոտիվացիա չունեն»: Ինչ վերաբերում է շշուկներին, թե ԵԺԿ-ին ԲՀԿ անդամակցությանը խոչընդոտել է վարչապետ Տիգրան Սարգսայնը, ապա Զոհրաբյանը չցանկացավ դրանք մեկնաբանել: «Կոնկրետ վարչապետի վերաբերյալ մեկնաբանություններ անել չեմ ցանկանում: Սակայն, եթե այնպիսի լուրջ քաղաքական կառույցը, ինչպիսին է ԵԺԿ-ն, պետք է իր որոշումները կայացներ ասեկոսեների մակարդակում, ապա ես ցավում եմ ԵԺԿ-ի նման կառույցի համար»: Կոալիցիոն ՀՀԿ, «Օրինաց երկիր» և ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունները փետրվարի 9-ին դարձել են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ: 2011-ին ԵԺԿ-ին անդամակցության հայտ էին ներկայացրել 4 հայկական կուսակցություններ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Օրինաց երկիր» և «Ժառանգությունը», և բացի ԲՀԿ-ից, մյուս բոլոր կուսակցությունների հայտերը բավարարվել են: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |