Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կիսում են մեծամասնական մանդատները ՀՀԿ և ԲՀԿ միջև![]() 11 փետրվարի 2012 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը և կոալիցիոն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այս շաբաթ առանձին հանդիպումներ են ունեցել ամենօրյա ռեժիմով: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» պարբերականը` հղելով իշխանական խիստ իրազեկ աղբյուրներին: Ըստ պարբերականի, այդ հանդիպումների ընթացքում ձեռք է բերվել Գագիկ Ծառուկյանի մերձավոր Աշոտ Ավետիսյանի, ով ավելի հայտնի է որպես Բանգլադեշցի Համո, ազատ արձակման մասին պայմանավորվածություն: Ներկայումս Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը բանակցություններ են վարում, որպեսզի իրար դեմ թեկնածուներ չառաջադրեն, պնդում է պարբերականը: Ըստ այդմ, որոշակի պայամանավորվածություններ արդեն ձեռք են բերվել, սակայն դեռևս վիճելի են մնում 8 ընտրատարածքների հարցերը, որոնք սկզբունքային են երկու կուսակցությունների համար էլ. Խոսքը Քանաքեռ-Զեյթունի թիվ 3 ընտրատարածքի, Աջափնյակի թիվ 6, Դավիթաշենի թիվ 5, Արմավիրի թիվ 21, Շիրակի մարզի թիվ 34, Կոտայքի մարզի թիվ 27 և Կենտրոնի ընտրատարածքներից մեկի մասին է: ԲՀԿ-ն դուրս կգա իշխող կոալիցիայից և ընտրություններից մի քանի օր անց դարձյալ կմտնի նրա մեջ: Չէ՞ որ ԲՀԿ բոլոր քայլերն ուղղված են դրան և դժվար թե այն հրաժարվի ընտրություններին որպես ընդդիմության մասնակցելու գայթակղությունից` դրանով իրենից թոթափելով երկրի ծանր սոցիալ-տնտեսական վիճակի պատասխանատվությունը և դրանում ՀՀԿ-ին մեղադրոլով: Կոալիցիայից դուրս գալու մասին է մատնանշում և այն, որ դժվար թե ՀՀԿ-ն երկար ժամանակ հանդուրժի կոալիցիոն գործընկերոջ նման հնարքները: Բացի այդ կոալիցիայից ԲՀԿ դուրս գալը ՀՀԿ-ին հնարավորություն կտա խորհրդարանում տեղ հատկացնել «Օրինաց երկրին»` նրա հետ ընդհանուր ցուցակ կազմելով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |